Բացի սոցիոլոգիական հետազոտություններ անելն ու վիճակագրական տվյալներ ներկայացնելը ՙհամայն հայության սոցիոլոգ՚ Ահարոն Ադիբկյանն իր գործառույթներին ավելացրել է նաեւ քաղաքական խորհրդատվություն տալը: Փետրվարի 3-ին մամուլի ասուլիսի ժամանակ վերջինս խոսեց Հայաստանի Հանրապետությունում առկա դեմոգրաֆիական այն խնդրի մասին, թե լավագույն դեպքում 2050 թվականին ՀՀ-ում ապրելու է երկու միլիոն բնակիչ, այնուհետեւ այսպիսի թունդ ու ՙտրամաբանված՚ կարծիք հայտնեց. ՙՄեզ հող պետք չի, նույնիսկ Ղարաբաղը պետք չի: Մեզ պետք է մեկ ամուսնական զույգի ծնելիության միջին թիվը հասցնել 2.5-ի: Մենք պետք է մեր ֆիզիկական գոյությունը պահպանենք երկրագնդի վրա: Սա է մեր գերխնդիրը, մնացածը` երրորդական է: Ու±մ համար է պետք տարածքը, եթե հայ չի ապրելու, ապրելու է կամ եզդի կամ պարսիկ, իսկ եթե թուրքերի հետ պայմանագիրը կնքենք, առաջին հերթին` քուրդերն են գալու, հետո մանրից, կարող է, թուրքերը երեւան՚:
Այս կարճ խոսքի մեջ պարոն ՙսոցիոլոգը՚, առաջին հայացքից, թվում է թե խելոք, նույնիսկ ազգասիրական գաղափարներ է տարածում: Իհարկե, այն, որ դեմոգրաֆիական խնդիր ունենք, նորություն չէ: Ու այն, որ պետք է լուրջ ծրագրեր իրականացվեն ծնելիության մակարդակը բարձրացնելու համար, ուղղակի անհրաժեշտություն է: Բայց այստեղ պատճառահետեւանքային կապերի տրամաբանությունն է ՙշատ ուժեղ՚: Եկեք բազմանանք, որովհետեւ քիչ ենք, բայց դրան զուգահեռ էլ հողերը տանք ՙհարեւաններին՚, որովհետեւ միեւնույնն է` քի±չ ենք լինելու: Դասագրքային ճշմարտություն է, որ երբ ընտանիքի անդամները շատանում են, ազգը բազմանում է, տարածքային ավելի մեծ պահանջներ են առաջ գալիս:
Կեղծ տրամաբանական խաղերի հեղինակը, հավանաբար, չգիտի կամ էլ կարճ խելքին չի հասնում, որ հողը ոչ միայն բնակավայր է, այլեւ ռազմական տեսնակյունից անվտանգության երաշխիք է:
Մյուս կողմից էլ` եթե մեր ՙգերխնդիրը՚ ֆիզիկական գոյությունը պահպանելն է, ապա կարող ենք գալ այն եզրակացությանը, որ առհասարակ մեզ պետականություն էլ պետք չէ: Առնվազն վեց միլիոն հայ այս երկրագնդի վրա ապրում է` ՀՀ սահմաններից դուրս:
ՙՍոցիոլոգը՚ ադրբեջանաթուրքական ջրաղացին մեկ այլ միջոցով էլ փորձեց ջուր լցնել` դեմոգրաֆիական խնդիրները մեկնաբանելով: Ըստ նրա` ադրբեջանական բանակը չորս անգամ ավելի մեծ է իր զինվորականների թվաքանակով, քան մերը: Ու իբր այս դեպքում, եթե, Աստված չանի, պատերազմ լինի, մեզ համար փրկություն չի կարող լինել նույնիսկ պայմանագրային հիմունքներով զինվորներ հավաքագրելը: Սակայն պետք չէ մոռանալ ոչ վաղ անցյալը. զինուժի ու սպառազինությունների խիստ անհավասար պայմաններում մենք հաղթեցինք Արցախյան ազատամարտում: Եվ ներկայումս էլ, որ մեր բանակը ամենամարտունակն է տարածաշրջանում, վկայում են ավելի հավաստի աղբյուրներ` ռազմագետներ, այս ոլորտում պատասխանատու պաշտոնյաներ:
Ահարոն Ադիբեկյանը մոռանում է մի բան` որ իր գործը ոչ թե մամուլի միջոցով հասարակական կարծիք ձեւավորելուն ուղղված տափակ հայտարարություններ անելն ու կեղծ թեզեր հրապարակելն է, այլ այդ նույն հասարակական կարծիքի հետզոտությունն է: Իսկ որ հասարակությունը ինքնասպանվելու ցանկություն չունի, հաստատ է:
Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Դե սկզբում ուղղակի փայլ էր տալիս իմ չմասնագիտական կյանքին, հետո արդեն սկսեցի իսկապես օգտագործել ու իր պետքը զգալ ավելի հաճախակի: Ու ժամանակի ընթացքում, գրողը տանի, ոնց սիրեցի, ախր ոնց սիրեցի իրեն, չեք պատկերացնի:
Ու էս վերջերս, երբ դեպրեսիայի մեջ ընկած չգիտեմ` ինչ արագությամբ աշխատել, որ համ կարողանամ բոլոր պարտականություններս հասցնեմ կատարել, մյուս կողմից էլ քիչ-միչ փող աշխատեմ` <կյանքս բարելավելու> համար, հանկարծ էս ընկերս հրաժարվում է կարգին գործ անել:
Խմբագրությունում նստած գործ եմ անում, մեկ էլ պլեյի կոճակը սկսում է նորմալ չաշխատել: Ուզում ես ջղայնացի, ուզում ես լացի, ուզում ես թեկուզ պատին խփի, չէ, չի աշխատում: Մտքիս մեջ անկեղծորեն խնդրեցի, որ գոնե էդ պահին ինձ խայտառակ չաներ, գոնե էդ օրը: Ու իմ շատ թասիբով ընկերը սկսեց աշխատել: Եկա տուն, ուզում էի էլի գործ անել, բայց կամակորությունը բռնեց: Ու էսպես արդեն քանի օր է, խելոքս խմբագրությունում սուսուփուս գործ է անում, բայց տանը մարդավարի հանգստանում է:
Բողոքելու տեղ երեւի չունեմ, արդեն թոշակի գնալու ժամանակն էր երեւի, բայց դե մեկ է` յոթ տարվա ընկերները նեղ պահին չեն դավաճանում:
Էսօր հեռուստատեսությամբ նրա ներկայացումներից մեկը նայեցի կեսից: Տարածաշրջանում կատարվող քաղաքական խաղերն ու հայոց պատմության "լուսավոր" կետերը ներկայացնելուց հետո, առաջարկում է ղեկը տալ գեղեցիկ հայ կանանց, որովհետեւ "գեղեցիկ կնոջ ձեռքից վառված խորովածն էլ են ուտում", իսկ մեր հայ կանայք ախր շատ գեղեցիկ են:
Ամեն ինչ մի կողմ, մի քանի արտահայտություն լսեցի, որ մինչեւ հոգուս խորքը ցնցեցին ինձ:
- Ազգովի կանացի ենք դառնում:
- Հայ կանայք տղամարդուն անկողնում պահելու միջոցը գտել են` ննջասենյակում հեռուստացույց են դնում:
Մեր հայ կանայք`
Չգնահատված, բայց ամենաթույն,
Ամենազիլ, ամենակայֆ, վկա Աստված:
Լինի կռիվ, թե սեր, լինի սխալ, թե ճիշտ
Մեր հայ կանայք մեզ հետ են միշտ:
Հ.Գ. Ու վերջում մի շատ լավ խոսք էլ ասաց. "հայ ժողովուրդ, մի վախեցիր օտար թշնամիներից, այլ վախեցիր քո այն զավակներից, ովքեր շահագործում էին բռնակալությունը, հիմա էլ շահագործում են անկախությունը":
Երբ փոքր էի, ես իմ ծնունդով հանդերձ մարդկանց ոտի տակ էի ընկնում, խանգարում. դե նեղ պահին, երբ ընտանիքս կոտորվում էր Նոր տարվան պատրաստվելով, իսկական փորձանք էր մի խումբ մանր-մունր մարդկանց տուն կանչելը, տոն սարքելը եւ այլն: Մանկապարտեզն ու դպրոցն էլ էդ օրերին արդեն էլ չէին աշխատում, թե չէ մի տորթ ու մի քիչ անուշեղեն տանել-հյուրասիրելով հարցը հեշտ լուծվում էր:
Բայց դե մերոնք /ուտեմ ձեզ, միևնույնն է` ձեզ շատ եմ սիրում/ ինձ չնեղացնելու համար ամեն ինչ անում էին, որ տոնս չանտեսվեր: Պաշտոնապես ծնունդս նշում էին կամ դեկտեմբերի կեսերին /15-20 ընկած ժամանակահատվածում/ կամ էլ Նոր տարվա օրերին: Հենց դրա համար էլ չէի սիրում Նոր տարին, ո~նց չէի սիրում: Բարեկամները առաջին հերթին Նոր տարին էին շնորհավորում, հետո հիշում իմ տոնի մասին:
Բայց մեծանալուս զուգահեռ ստացվեց այնպես, որ ամեն տարի սկսեցի ավելի լավ նշել, քան նախորդ տարիներին: Դպրոցն ավարտելու վերջին ու ուսանողական առաջին տարիներին տոնս կազմակերպում ու իսկական զվարճանք էին սարքում էն շատ համով ու ամենալավ ընկերներս :) Գիտեմ, որ ինձ կարդում եք /չնայած բլոգ չունեք/, շատ եմ սիրում բոլորիդ, շատ-շատ-շատ: Միշտ երախտապարտ եմ լինելու ձեզ: Ինչ լավ էր, էդ մի հոգսից ազատել էիք ինձ:
Իսկ հիմա... Էդ հոգսը ես եմ հոգում, ու կարողանում եմ էդ օրը վայելել ինքս ինձ, իմ յուրօրինակությունը: Հասկանալ ու սիրել ինձ մինչեւ հոգուս խորքը: Ու շնորհակալ լինել Աստծուն, որ ինձ էսքան անուշ է ստեղծել, որ հաջողակ ու բախտավոր կյանք է տվել:
Հիմա էլ Ընտանիքը շարունակում է տոնս նշել նախկինի պես` կամ դեկտեմբերի կեսերին կամ էլ Նոր տարվա օրերին` էս մեկ: Գործընկերներս նռան գինով խմում են կենացս` երկու: Իսկ ես ազատ եմ` էդ օրը անել մտքիս եկածը, ու անում եմ /բնականաբար, ամենալավ ընկերների հետ/` էս էլ երեք: :))))))))
ՇՆՈՐՀԱԿԱԼՈւԹՅՈւՆ
Սա է պատճառը, որ, ըստ կրթագիտական ոլորտի պատասխանատուների, բուհերում ամբիոնների պահպանության, աշխատակիցների հաստիքային դրույքաչափերը չկրճատելու եւ այլ խնդիրներ են առաջանալու:
Համակարգը կանգնած է երկընտրանքի առջեւ` որակի պահպանում եւ ֆինանսական խնդիրների լուծում: Եվ ինչպես նշեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, արդեն իսկ քայլեր են ձեռնարկվել 2011 թվականի ճգնաժամին դիմակայելու համար:
Մասնավորապես ընդլայնվել են բուհական ընդունելության ծավալները. այս տարի եւ մյուս տարի նույնպես բուհերը հնարավորություն ունեն շատ ուսանողներ ընդունելու. «Մենք 2009-ին ընդլայնեցինք ընդունելությունը, ընդլայնելու ենք նաեւ 2010-ին, 2011-ին կլինի շատ փոքր ընդունելություն, իսկ 2012-ին` նորից սովորականից մեծ:
Այս չորս տարիների ընթացքում բուհերից ընդամենը պահանջվում է ֆինանսական հոսքերի ճիշտ կառավարում: Այն է` կուտակել ժամանակին եւ սպառել, երբ հոսքերը փոքր կլինեն: Եվ իհարկե, պահանջում ենք գոտիները ձգել. եթե ողջ պետությունը ձգել է գոտին, բուհերը նույնպես պետք է որոշակի վերանայումների ենթարկեն ծախսային որոշ հոդվածներ եւ այդ խնայողությունների շնորհիվ փորձեն հաղթահարել 2011-ը»:
Այն հարցին, թե արդյո՞ք այս ընդլայնված ընդունելությունների արդյունքում արհեստականորեն շեմը չի իջեցվում, եւ հենց դրանից չի տուժում կրթության որակը, որի մասին բազմիցս խոսվում է, եւ որի ապահովմանն են ուղղված տարբեր ծրագրեր եւ հենց նախարարության որդեգրած ռազմավարությունը, Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Արեւմտյան բոլոր բուհերն աշխատում են այդ սխեմայով. ընդունում են ավելի շատ ուսանողներ, քան մասնագետներ են տալիս: Եվ մենք թույլ ենք տալիս բուհերին, որ ընդունեն շատ ուսանողներ, որպեսզի նրանք ազատ կարողանան կտրել ու դուրս թողնել այն ուսանողներին, որոնք չեն կարողանում բավարարել բուհի պահանջներին»:
Նախարարի խոսքերով` բուհերն այնուամենայնիվ վատ ուսանողներից մաքրվելու են: Նույնիսկ արտասահմանցի ուսանողները հեշտ չեն պլստալու. Արմեն Աշոտյանը խոստացավ, որ մյուս տարվա հունվարին տեղեկատվություն է տրամադրելու նրանց ուսումնական կարգի խստացումների եւ բուհերից դուրս մնացած ուսանողների թվի վերաբերյալ:
Սակայն փոքր-ինչ տրամաբանությանը զոռ տալուց հետո հասկանում ես, որ նախ` եթե ֆինանսական խնդիրները լուծելու համար են ընդունում, ապա հետագայում հեշտությամբ դուրս չեն թողնելու, քանի որ ամեն ուսանողը ֆինանսական եկամուտ է բերում: Եվ իհարկե, արդյունքում կրթության որակը այս գործընթացից տուժելու է: Երբ սովորականից ավելի շատ ուսանողներ են ընդունում, ենթադրվում է, որ իրոք մրցութային շեմն իջնում է, բուհում են հայտնվում այնպիսի մարդիկ, ովքեր սովորական պայմաններում, ենթադրվում է, որ իրենց միավորներով պիտի չհաղթահարեին մրցույթը:
Մյուս կողմից` մեծանում է ուսանողների խտությունը բուհերում: Իսկ արդյո՞ք պետական բուհերն ունեն նյութատեխնիկական եւ լսարանային համապատասխան պայմաններ բոլոր այդ ուսանողների որակյալ կրթությունն ապահովելու համար: Օրինակ` այս տարվա սեպտեմբերին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը խոստովանեց, որ նախատեսվածից ավելի շատ ուսանող են ընդունել, եւ համապատասխան պայմանները չկան:
Բացի այս` ոչ վաղ անցյալում ուսանող լինելս թույլ է տալիս հենց նույն բանը վկայել: Երբ դեռեւս 2011-ի ճգնաժամի սպառնալիքը չկար, ոչ հազվադեպ վաթսունհինգ հոգանոց խումբը տեղավորվում էր անհամապատասխան չափերով լսարանում, երեք հոգանոց նստարաններին տեղավորվում էին չորս-հինգ հոգի. արդյունքում` հրմշտոց ամբողջ իննսուն րոպեների ընթացքում, իսկ աղմուկի մասին էլ չեմ խոսում: Եվ այսքանից հետո որքանո՞վ է արդար` ուսանողի համար ռեալ պայման չապահովելուց հետո նրան բուհից դուրս թողնելը:
Իսկ երբ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը խոսում է ուսումնական հաստատությունների լիցենզավորման կարգի խստացման մասին, ապա ենթադրվում է, որ այդ կարգը պետք է գործի ոչ միայն մասնավոր բուհերի, այլեւ պետական բուհերի դեպքում: Բնականաբար, այդ կարգերը ինքնանպատակ չեն եւ որակի ապահովում են ենթադրում:
Իհարկե, արեւմտյան հեղինակավոր բուհերի օրինակին հետեւելը վատ չէ: Եթե հնարավորություն կա, օրինակ, 9000 ուսանողի կրթելու եւ բուհն ընդունում է այդքան մարդ, այնուհետեւ չորս տարիների ընթացքում բուհից հեռացնում «բուհի պահանջներին չհամապատասխանող» 4000-ին եւ արդյունքում ունենում` 5000 բարձր որակավորում ունեցող շրջանավարտ-մասնագետ, ապա իսկապես որ հիանալի է: Բայց եթե 9000-ի փոխարեն ընդունում ես 12000 եւ վերջում ունենում, ասենք, 8000 կասկածելի որակավորում ունեցող մասնագետ, ապա ճիշտ կլինի «արեւմտյան բուհերի» օրինակին չհետեւելը: Քանի որ այս դեպքերում, որքան էլ ջանաս, որակը տուժելու է, եւ չարժե ինքնախաբեությամբ զբաղվել:
http://yerkir.am/newspaper/index.php?se
Ամեն ինչ մի կողմ, ամենաարտասովորն ինձ համար առեւտրականների խոսելաոճն է: Վաղուց արդեն հաշտվել եմ, որ մեծ բեռնատարով կարտոֆիլ վաճառող քյավառցի տղերքը հետս "դու"-ով ու մի քիչ էլ կիսարհամարհական տոնով են խոսում, տեղ-տեղ էլ մունաթ գալիս, բռի-բռի բաներ ասում: Ու արդեն չեմ էլ սպասում, որ վերավաճառող քաղաքացիներն էլ հավեսով կիսափողոցայինաժարգոնային լեզվով չեն խոսալու: Բայց որ էսօր մեկին հարցրեցի, թե երբվանից ապրանքը կսկսի էժանանալ, ու լսեցի "Վայ քու ախպեր ջան, էս ինչ ես ասում" պատասխանը, աչքերս կլորացան,անկեղծորեն շփոթվեցի:
Չէ,չեմ ասում, թե ես լավն եմ, իրենք` չէ: Ուղղակի ուրիշ ենք, ընդամենը: Բայց լավն ենք բոլորս:
"...Դրա համար էլ մեզ մոտ ամուսնությունները չեն թույլատրվում մինչև 18 տարեկանը: Մինչև 18 տարեկան պատանու կամ աղջկա զարգացումը` թե’ հոգեկան, թե’ մարմնական, լրիվ չի ավարտվում: Իսկ ես ավելի շատ խորհուրդ կտայի, որպեսզի աղջիկներն ամուսնանային մոտավորապես 21-22 տարեկանում, իսկ տղաները` 24-26 տարեկանում: Դա ամուսնության ամենաօպտիմալ ժամանակն է, երբ օրգանիզմն արդեն լրիվ զարգացած, ձևավորված է, հոգեկան տեսակետից ևս ընտանիք կազմելու բոլոր հիմքերը կան: Դրանից բացի` այդ տարիքում մարդիկ ավելի առողջ են, ավելի լավ հետնորդներ` զավակներ, կունենան, քան թե 30-40 տարեկանում ամուսնացածները կամ 14-15 տարեկանում ամուսնացածները: Շատ հաճախ հարցնում են, թե ինչպե±ս էր, որ մեր տատիկները, պապիկները անցյալ դարի սկզբին ամուսնացել են 10-12 տարեկանում: Թումանյանի Մարոն 9 տարեկան չէ±ր: Հնարավոր է, որ հղիանան, եթե ինչ-որ չափով զարգացած է աղջկա օրգանիզմը: Բայց այդ հղիությունից լիարժեք երեխա չի ծնվի, հավատացե’ք: Եղել է, որ տատիկները 10-12 երեխա են բերել, բայց այդ 10-12-ից ընդամենը 2-3-ը կամ 4-5-ն են մնացել, մնացածը մահացել են: Մահացել են, որովհետև այն ժամանակ շատ էին տարածված ինֆեկցիոն հիվանդությունները` տիֆ, ժանտախտ և այլն: Դա մի կողմից, իսկ մյուս կողմից ոչ նորմալ երեխաներ էին ծնվում: Ծնվում էին արատավոր երեխաներ, որոնք 2-3 տարվա մեջ մահանում էին: Սա խոսում է այն մասին, որ մինչև տղամարդու սեռական զարգացումը չվերջանա, որովհետև սպերմատոզոիդները զարգացման այդ փուլում պետք է ի վիճակի լինեն բեղմնավորելու` նորմալ զավակ ունենալու համար, և աղջկա օրգանիզմը պետք է զարգանա այնպես, որ նա կարողանա այդ հղիությունը տանել, մեծ բարդություններ չառաջանան":
Իմացա, որ երկու երեխա ունի: Դաստիարակություն, կրթություն, ու նման բաներից էինք խոսում: Ասաց, թե երեխաներս մինչեւ վերջերս չգիտեին, թե "գոլուբոյը" ինչ է: Պատմեց, թե "Արմենիա" հեռուստատեսությամբ ցուցադրվող "Yere1" հաղորդումից հետո սկսել էին իրար "գալիբո" ասելով ման գալը, իսկ աղջիկը նույնիսկ հորը հարցնում էր. "Պապա, դու գալիբո ես": Ու մարդիկ ստիպված բացատրել են երեխաներին, որ պապան գալիբո լինել չի կարող, որովհետեւ...
Այս պատմածի վրա ես ահագին ծիծաղեցի, բայց իրականում ծիծաղելու բան էլ չկա: Էս ուր ենք հասել: Քիչ չի, որ երեխաները ազատ նստում - նայում են իրենց տարիքին ոչ համապատասխան հաղորդումներ, մի բան էլ նրանց երեւույթները ճիշտ բացատրելու խնդիր է առաջանում:
Իսկ արեւեւլյան քաղաքակրթություններում տղամարդը միշտ տիրողն է: Սա իսկապես լուրջ նրբություն է: Երբեք չէի նկատել դա ու միշտ էլ ինձ համար սովորական էր դիտվել այդ հանգամանքը: Իսկ ինչ կարեւոր է ազգի ենթագիտակացականը, կարծրատիպերն ու բարդույթները ուսումնասիրելը:
«Արաքսի ափին» վերնագրով նոր ֆիլմը հանրությանը ներկայացվեց նոյեմբերի 17-ին: Այն կիսախաղարկային, կիսավավերագրական է: Սյուժեն հետեւյալն է. հայկական եւ թուրքական ինչ-որ կազմակերպություններ նախաձեռնում են ջրամբար կառուցել Արաքս գետի շրջակայքում, ու գործի բերումով հայուհի Թամարը ընկերանում է թուրք գործընկերոջ` Արասի հետ:
Գործնական հարաբերությունների մեջ եղող այս մարդիկ ոչ թե էլեկտրոնային նամակով են իրար հետ շփվում, այլ միանգամից սկսում են չաթից: Խոսում ոչ թե իրենց կազմակերպությունների ծրագրերի մասին, այլ միմյանց ներկայացնում են, թե հայ եւ թուրք ժողովուրդներն ինչ կարծիք ունեն Հայաստան-Թուրքիա սահմանի բացման ու երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ:
Այսպիսով` կես ժամ տեւողությամբ ֆիլմում հնչում են եղբայրության բոլոր կոչերն ու թուրքերին արդարացնող կեղծ թեզերը, անդրադառնում նաեւ քաղաքական վերջին զարգացումներին: Արասի ընկերը երբ իմանում է, որ վերջինս չաթով խոսում է հայուհու հետ, ասում է. «Ձեզ մոտ ոչինչ չի ստացվի, թեեւ վերջերս տեղի ունեցավ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը: Կարեւորը երկու նախագահների հանդիպումն էր: Գիտե՞ս` հայ-թուրք ժողովուրդների մշակույթների մեջ շատ ընդհանրություններ կան...»:
Սրան ի պատասխան` Արասը հիշում է եվրոպական բաց սահմանները, երանի տալիս. «Նայիր Եվրոպային: Սահմանները բաց են: Նրանք այցելում են եւ ճանաչում են միմյանց: Նրանք մոռացել են խնդիրները, իսկ մե՞նք: Սպասիր, ես քեզ մի բան եմ ուզում ցույց տալ: Միջնադարի հայ եւ թուրք աշուղները ինչպիսի տողերով են դիմել իրար: Հայ աշուղն ասում է. «Մի մորից, մի հորից ենք ծնվել, աշխարհ եկել, եթե այդպես է, ինչի՞ց ենք մենք իրար թշնամի»: Թուրք աշուղը պատասխանում է. «Ճիշտ ասացիք, այդպես է. մեկս մի ազգ, մյուսն` ուրիշ: Կրոնը մի հանելուկ է, սակայն, ո՞վ կարող է լուծել»: Այսպիսի հուզիչ կինոնկար...
Աշուղների վերը նշված` իրականում չեղած տողերը Աստված գիտի, թե ֆիլմի սցենարիստ-ռեժիսոր Սերդար Դինլարը որտեղից է «պեղել-գտել»: Աղբյուրի վերաբերյալ, անշուշտ, կես բերան հղում էլ չի արվում (չեղած աղբյուրին ի՞նչ հղում անեն): Ընդհանրապես, նման ստեղծագործության գոյության մասին հարցին տարբեր բանասեր մասնագետներից միայն բացասական պատասխան ստացա` հորինվածք է:
Թուրքերի հանդեպ խորին բարեհաճությամբ են աշխատել հայերը: Ֆիլմի հետաքրքրական դրվագներից է այն, երբ Թամարը տեսահոլովակ է ստանում Արասից ու կանչում գրասենյակի բոլոր աշխատակիցներին` այն իր հետ դիտելու համար: Ու բոլորն էլ, սկսած ղեկավարից, հավաքվում են համակարգչի մոտ այնպիսի հետաքրքրվածությամբ` ասես Թամարի փեսացուին պիտի տեսնեն: Ընդհանուր առմամբ` տպավորություն է ստեղծվում, թե վերջը Արասին ու Թամարին մի բարձի ծերանալու ճակատագիրն է սպասվում, բայց սցենարիստները այդ հարցն այդպես էլ օդում կախված են թողնում:
Ֆիլմի կարեւորագույն մաս են կազմում այն հատվածները, որոնցում թուրք եւ հայ հասարակ քաղաքացիները կարծիք են հայտնում: Փողոցում հարցվող թուրքերը առաջին հերթին ասում են, թե հայերին չեն ճանաչում, բայց գիտեն, որ հայն ու թուրքը միմյանց նման ժողովուրդ են... Նրանք միանշանակորեն դրական կարծիք ունեն սահմանի բացման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ, որովհետեւ այս դարում փակ սահմանները...
Հայերը թուրքերի մասին կարծիք չեն հայտնում: Գուցե նրանք իրենց կարծիքն ասել են, բայց նկարահանող խումբը նպատակահարմար չի գտել նեղսրտելու առիթ տալ թուրք գործընկերներին: Ֆիլմում պահպանվել է միայն հայերի` սահմանը բաց տեսնելու բաղձանքը:
Եվ այս դեպքում մարդիկ կարեւորում են ոչ միայն տնտեսական, այլեւ, ոչ ավել ոչ պակաս, մշակութային, բարոյահոգեբանական գործոնները: Ներկայացնում ենք մի քանի կարծիք. «Ես ավելի շատ ոչ թե տնտեսական, այլ մշակութային գործոնը կկարեւորեի` հայ-թուրքական սահմանը վերաբացելու առումով: Հայաստանի մի կարեւորագույն ու հիմնական մասը գտնվում է Թուրքիայի տարածքում:
Դոնի ափ են մարդիկ գնում-լողանում, մենք չե՞նք կարող լողանալ Արաքսում», «Ես Մասիսը շատ եմ նկարել հարավային կողմից` չնայած չեմ տեսել: Ցանկություն ունեմ Մասիսն այն կողմից տեսնելու ու նկարելու», «Մենք նույն տարածաշրջանում ենք ապրում եւ հարաբերությունները մեր հարեւանների հետ պիտի կարգավորենք: Այս առումով` ես ողջունում եմ մեր իշխանությունների գործունեությունը, բայց շեշտում եմ` առանց նախապայմանների»:
Ու այսքանից հետո էլ ֆիլմի ռեժիսորներն ու դրա նկարահանմանը աջակցողները լիաբերան ասում են, թե այն քաղաքական նպատակներ չի հետապնդում ու կապ էլ չունի քաղաքականության հետ: Ի դեպ, նշենք, որ ֆիլմի նկարահանումը նախաձեռնել են Մարքեթինգի հայկական ասոցիացիան եւ Թուրք-հայկական գործարարական զարգացման խորհուրդը, իսկ ֆինանսական աջակցություն ցուցաբերել են Երեւանում եւ Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատները:
«Այս շրջագայության ժամանակ ես այնպիսի հաճույք ստացա` Արաքսի ափին տեսնելով մեր ժողովրդի մասունքները, մեր հնամենի քաղաքները` մի մասը կործանված, մի մասը` կանգուն: Եվ մեծ երջանկություն զգացի»,- մինչ ֆիլմի ցուցադրությունն ասաց սցենարիստ Գեւորգ Նազարյանը: Դե արի ու ավելին սպասիր մի մարդուց, ում երջանկացնում է թուրքերի վանդալիզմը` հայ կոթողների հանդեպ:
Զրուցեցի նաեւ թուրք սցենարիստ Սերդար Դինլարի հետ: Ասում են, չէ՞, թե թուրքը փոխվել է, ձեռքին էլ յաթաղան չկա, սովորական, մեզ պես մարդ է: Լրիվ համաձայն եմ: Սովորական մարդ ու սովորական լկտի-ստախոս թուրք էր: Բացատրում էր, թե թուրք բնակչության 99 տոկոսը գաղափար անգամ չունի հայ-թուրքական կոնֆլիկտի պատճառի մասին: Իսկ հայերի ու Հայաստանի մասին թուրքերը սկսել են տեղեկանալ միայն 1992 թվականից հետո:
Սակայն հայերի մասին տեղեկացնելու «ծրագրերը կառավարության կողմից հովանավորվում եւ աջակցություն են ստանում. համալսարաններում տարեկան առնվազն երկու անգամ ուսուցողական կոնֆերանսներ են կազմակերպվում»: Ըստ Դինլերի` իրենք դեռեւս կոնֆլիկտի ուսումնասիրման փուլում են:
Խնդրեցի մեկնաբանել այն փաստը, որ վերջերս Թուրքիայի կրթության նախարարությունը քարտեզ էր հրատարակել, որտեղ ՀՀ-ն ամբողջովին Թուրքիայի կազմում էր, ու հարցին, թե արդյոք այդպե՞ս են իրենց սերունդներին տեղեկացնում մեր մասին, պատասխանեց. «Ես իրականում տեղյակ չեմ դրան, բայց կարծում եմ, որ դա հաստատ նախարարի որոշումը չի եղել, առավել եւս` քաղաքական որոշում չի եղել: Գուցե այդ փոքրիկ վրիպակը տեխնիկական պատճառով է եղել»:
Եվ ի՞նչ խոսես մեկի հետ, ում ընկալմամբ` քարտեզի վրայից մի ամբողջ պետություն ջնջելն ընդամենը «փոքրիկ վրիպակ» է...
Չգիտես ինչու` դրական այս մոտեցումը որոշ դեպքերում բարձիթողության է վերածվում եւ, առաջին հերթին` հենց որոշ հայերի կողմից, ովքեր, երեւի, իրենց Առաքելական եկեղեցու հետեւորդ են հորջորջում: Ամենաաչքի ընկնող երեւույթը եկեղեցու բակում, այլ հուշակոթողների տարածքում հոգեմետ նյութերի ազդեցության տակ գտնվող մարդկանց հայտնվելն է:
Շաբաթ օրը խմբի հետ գնացել էի Գառնի-Գեղարդ: Նախ հարբած մի տղամարդ մեզ դիմավորեց տաճարից ոչ հեռու` կիրճն իջնելու ճանապարհին: Եթե հետ չքաշվեինք, հաստատ ընկնելու էր մեզ վրա: Բայց սա դեռ ոչինչ: Մարդը ճոճվելով առաջ անցավ ու մի տեղ նստեց: Հետաքրքիր արկածները սպասվում էին Գեղարդում: Հենց եկեղեցու ներսում ամեն երկրորդ տղամարդու բերանից ալկոհոլի հոտ էր փչում:
Թերեւս, զարմանալու բան էլ չկա` մարդիկ գնում են «բնության գրկում հանգստանալու, ուտել-խմելու», դե, ձեռքի հետ էլ եկեղեցի են մտնում: Ուշադրությունս գրավեց տղամարդկանց մի խումբ, մեկի ձեռքին կոնյակի շիշ կար, մտան եկեղեցու խցերից մեկը: Քիչ հետո տեսանք, որ խմեցին ու հայացքները վեր հառեցին, իբր` Աստված օրհնի...
Եկեղեցու բակում քիչ քայլելուց հետո հազիվ էինք մի նստարանի նստել, երբ անհավասարակշիռ պահվածքով, ալկոհոլից կարմրած դեմքով ու աչքերով մեկը տեղավորվեց կողքներիս` գրեթե կիսագրկելով ընկերուհուս: Մենք վեր կացանք, նա էլ մոտեցավ կողքի նստարանի աղջկան:
Գեղարդից հեռանալիս նույն տղամարդը ձեռքերը պարզած ընդառաջ եկավ մեզ: Այս «բարեկամական» ժեստին բավականին կոպիտ պատասխանեցի` պահանջելով, որ հեռու մնա: Իսկ նա էլ սպառնաց, թե էնքան վատ է, որ կգնա ու իրեն կգցի մի տեղից:
Գաթա ու այլ քաղցրավենիք վաճառող կանայք փորձեցին հանդարտեցնել ինձ` բացատրելով, թե մարդը դրսից է եկել, չես իմանա` ո՞վ է, ինչացու՞ է: Երեւի հենց այդ տրամաբանությամբ էլ մոտակայքում կանգնած եւ ոչ մի տղամարդ չէր արձագանքում` տեսնելով, թե ինչպես է հարբածը, մեղմ ասած, անհանգստացնում կանանց:
Մենք օրինակ բերեցինք միայն մահմեդական հավատացյալներին, սակայն խիստ կասկածում ենք, թե այլ կրոնների ներկայացուցիչները կհանդուրժեն նման երեւույթը իրենց սրբավայրերում: Բացարձակ նպատակ չունենք որեւէ մեկին մեղադրել անգործության համար: Պարզապես փաստում ենք, որ կա նման խնդիր: Եվ այն լուծելու համար, ենթադրում եմ, չեն պահանջվում թանկ միջոցներ, ռեսուրսներ:
Էսօր զուտ անձնական գործի բերումով օգտագործեցի լրագրող լինելուս հանգամանքը: Նախ ասեմ, որ միշտ նողկանք էի զգում բոլոր այն կոլեգաներիս հանդեպ, ովքեր տեղի-անտեղի ու ի լուր բոլորի հայտարարում են դա` գործն առաջ տանելու նպատակով:
Բայց էսօր հունից հանեցին: Պատմում եմ:
Մի քանի ամիս առաջ գրել էի, թե Ավ. Իսահակյանի անվան գրադարանում ինչ լավ էին ընդունել ինձ, թղթաբանություն-տարություն չկա, ու ... Քանի որ այլեւս ուսանող չեմ ու Երեւանի քաղաքացի նույնպես չեմ, մի քանի ամիս առաջ խնդրել էին տանել տեղեկանք աշխատավայրից ու աշխատանքային պայմանագիրս: Տարել էի: Հանգիստ-խաղաղ օգտվեցի մինչեւ հոկտմբերի վերջը: Բայց աշխատանքային պայմանագիրս վերջացավ ու նոր պայմանագիր կնքվեց: Ես էլ մի երկու օր առաջ թարմ-թարմ պայմանագիրը ձեռքիս գնում եմ գրադարան` ընթերցելու կարիքներս բավարարելու: Ու մեկ էլ հոպ...
Սպասարկման բաժնից ուղարկում են տնօրենի ընդունարան: Տնօրենի ընդունարանում մի կին դռան մոտից ինձ բացատրում է, թե նախ ինձ մոտ պիտի գաս ու ուղեկցում է փոխտնօրենների սենյակ: Դե գնացի: Պայմանագիրս նայեց, նայեց ու թե երկարացման ամսաթիվը ճիշտ տեղում չի գրված, պիտի նորից գրվի ու կնքվի:
Խելոք-խելոք հետ եկա, մեր հաշվապահին բացատրեցի ուզածս, մարդը համբերատար ամեն ինչ արեց: Ու էսօր պայմանագիրս ձեռքիս նորից գնացի գրադարան: Նախ սպասարկման բաժնի աշխատողը սկսեց չինովնիկություն անելը, թե մինչեւ քարտդ տալը, պայմանագիրդ ինձ ցույց տուր: Չդիմացա, սեւեռուն հայացքով նայեցի աչքերին ու ուղղակիորեն պահանջեցի, որ տար: Սուս-փուս հանեց, տվեց:
Գնացի փոխտնօրենի մոտ, քանի որ նախորդ անգամ ասել էր, թե ինձ մոտ նախ պիտի գաս, ես էլ լսող, օրենքը հարգող մարդու պես նրա սենյակ մտա: Ու ամենակատաղացնողն այն էր, որ պարզվեց այդ կինը բացարձակպես գլուխ չէր հանում գործից: Հարցնում է, թե աշխատավայրից բերված տեղեկանքդ ուր է: Պատասխանում եմ, որ արդեն վաղուց եմ դա բերել ու այլեւս չեք ուզել դրանից: Ասացի` չեմ հասկանում, թե իմաստը որն է նորից տեղեկանքի, եթե պայմանագիրը բերել եմ ու դա արդեն հերիք է: Ու շատ կտրուկ տոնով էի հետը խոսում: Եթե դրանից էլ էն կողմ խելոք լինեի, հազար տեղ վազել էին տալու: Էդ կինը ուզում էր թփրտալ, թե աղջիկ ջան, ինչպես ես խոսում, եւ այլն... Բայց էդտեղ դիմեցի շանատաժի` շատ նուրբ ձեւով հասկացնելով, որ լավ չեն աշխատում ու թս խնդիրը պետք է մամուլի միջոցով բարձրացնել: Ասելս ու սսկվելը մեկ եղավ:
Զանգեց, ինչ-որ մեկի հետ երկար-բարակ կոնսուլտացիա էր անում, թե իմ դեպքում ինչ պիտի անի, վերջը խնդրեց, որ գնայի տնօրենի ընդունարան: Այ էդտեղ ավելի ջղայնացա: Այսինքն` ինքը բացարձակ գլուխ չէր հանում գործից ու նախորդ անգամ անկապ տեղն էր ինձ իր մոտ քարշ տվել: Էնքան թերարժեքության բարդույթներ ունեն, որ մարդ են ման գալիս իրենց պուճուր-մուճուր պաշտոնի մասին տեղեկացնելու համար:
Տնօրենի ընդունարանում մի բարեհամբույր կին էր: Բայց ես էնքան ջղայնացած էի, որ հետը հազիվ էի խոսում: Մտավ տնօրենի սենյակ, տնօրենը մակագրեց, հարցը լուծվեց:
Հետո արդեն սպասարկման սրահում նորից տեսա փոխտնօրենին, ով վախեցած նայեց վրաս, հետո չգիտեմ` ինչ հայացքով նայեց սպասրկման սենյակի աշխատողին, որից հետո վերջինս էլ փափկեց ու ձեռքերս պաչելով սկսեց խոսել:
Ու էսքանից հետո մի բան հասկացա, որ Հայաստանում քիթ-մռութով, մունաթով գործն ավելի հեշտ է առաջ գնում, քան թե զսպվածությամբ ու քաղաքակիրթ լինելով: /Չնայած` սրա մասին միշտ էլ լսել էի, բայց կաշվիս վրա չէի զգացել/:
Մի երկու օր առաջ` ինձ թվաց, թե վերջապես գտել եմ: Անձեռոցիկների շարքում աչքովս ընկավ "Կլեոպատրա" գրվածը ու հայերենով "թաց անձեռոցիկներ": Ահագին ուրախացա: Ու առանց երկար-բարակ նայելու, մի քանի հատ գնեցի:
Եկա տուն, հանեցի պայուսակիցս, նայեցի ու արյունը գլխիս խփեց: Էդքան մեծ հիասթափություն, խաբվածություն վաղուց չէի զգացել: Պարզվեց, որ դրանք կարգին էլ թուրքական են ու ընդամենը "Կլեոպատրան" իր պիտակն է կպցրել վրան: Էդքան բան: Հանելուկային է:
Սիրահար զույգ.
աղջիկ- Պապադ քեզնից լավն ա:
տղա- Բայց դե պապան արդեն մամայինն ա:
Մի շաբաթ առաջ գործից դուրս էի եկել ու արագ-արագ բարձրանում էի Նալբանդյանով: Համարյա հասել էի Թումանյան խաչմերուկին, մեկ էլ մի շատ ուժեղ հարված զգացի ուսիս... ու մեկ էլ, չհասկացա ոնց, ինձ արդեն գետնին ընկած զգացի, վրաս էլ կարգին ծանրություն:
7-8-րդ դասարանի մի տղա հեծանիվ խփել էր ինձ հետեւից, գցել ու ինքն էլ ընկել վրաս: Արմունկով էլ խփել էր գլխիս: Մի պահ շշմել էի, ցավ չէի զգում, ու ոչ մի բան չէի հասկանում: Ուզում էի ոտքի կանգնել, չէր ստացվում, որովհետեւ երեխան ինձ վրա էր ընկել: Հեծանիվը մի լավ ցավեցրել էր նրա ոտքերը, չէր կարողանում կանգնել:
Զինվորականի հագուստով մի մարդ օգնեց երկուսիս` ոտքի կանգնել: Երբ արդեն շորերներս էինք թափ տալիս, նույն մարդը հարցրեց, թե ինչ էր եղել: Տղան մի քիչ վախեցավ: Ես ասացի, որ ոչ մի բան էլ չի եղել, ծանոթ ենք ու ես իրեն շփոթեցրի, կատակ էինք անում, էդպես ստացվեց:
Էդպես ասացի, չնայած արդեն սկսել էի մի լավ ջղայնանալ էդ երեխայի վրա: Չնայած իմ ասել-չասելուց շատ բան չէր էլ փոխվելու երեւի. մարդը ոստիկան հո չէր: Բայց ինչ ճիշտ արեցի, որ կատաղությունս չարտահայտեցի: Վերջում պարզվեց, որ ախր շատ համով, շատ անմեղ ու շատ անուշ երեխա է: Էս ընթացքում ամեն օր ինքը զանգում է` հարցնում է, թե ոնց եմ, ես էլ իրեն եմ զանգում` հարցնում, թե ոնց է: Դպրոցական մի ընկեր էլ ունեցա:
Բայց դե ստացվեց էնպես, որ այն մյուս մենքենան չեկավ, ու վարորդն ասաց, որ իրենց կտանի Սարյանի "Արտաշի մոտ" խորովածանոցը, իսկ հետո ինձ` խմբագրություն: Ու էդ ամբողջ ճանապարհին նրանք խոսում էին կիսահայերեն - ֆրանսերեն /որքան հասկացա/: Այսինքն` որտեղ պետք էր, որ մենք հասկանայինք իրենց, խոսում էին մեր լեզվով, որտեղ չէ` չէ:
Ընդհանուր առմամբ` շատ վրդովված էին այս արձանգրությունների հետ կապված: Ասում էին` սփյուռքահայության համար նոր Հայաստան պիտի ստեղծեն, թե չէ հայաստանցիները` հեչ, թքած ունեն իրենց վրա, իրենց հայ չեն համարում: Ես այդ պահին շատ խաղաղասիրական նկատառումներով միջամտեցի, ասացի, որ չէ, ինչ եք ասում` նման բան չկա, բոլորս էլ հայ ենք, ոչ մի հայաստանցի էդպես չի կարծում, չի մտածում:
Ու էդ իմ ասածի վրա կպան հայաստանցիներին: Թե իբր մենք թուրքական էժանագին ապրանքի սպառողներ ենք ու ընդհանրապես թքած ունենք ազգային խնդիրների վրա` սկսած Ցեղասպանությունից:
Այ էդտեղ ես հունից դուրս եկա: Է հասկացանք, որ իրենց դժգոհությունն ու բողոքն արդար է, բայց ինչ իրավունքով են մտածում, թե իրենք մեզնից լավ հայ են:
Բայց էդքանը հեչ: Ես նկարվել եմ Յան Գիլանի հետ: Մի մարդու, ով ինձ համար հեղինակություն է եղել դեռ մանկությունից:
Ու դա հրաշք էր` տեսնել, շփվել, շատ մոտիկ լինել էդ մարդուն: Իսկական բրիտանացի արիստոկրատ էր: Թերեւս կյանքիս ամենառոմանտիկ երազանքներից մեկը կատարվեց:
Բաաաա
ԱՄՆ դեսպանատունը անգլերենի դասեր է կազմակերպում լրագրողների համար: Ես էլ էսօր հրավիրված է գիտելիքների մակարդակը ստուգող թեստ հանձնելու:
Երբ մտանք, ոտքից գլուխ ստուգեցին: Ու դա ահավոր էր: Պայուսակիցս հանել տվեցին գրեթե ամեն ինչ` օծանելիքս, ֆոտոխցիկը, ձայնագրիչը, ֆլեշկաները, բջջայինը:
Կոնտրոլ ստուգում անցնելուց հետո թողեցին ներս գնալ: Էն էլ հատուկ ուղեկցող կար հետներս, որ, երեւի, ավելորդ ծակուծուկ չմտնեինք:
Երեխեքից մեկն ասաց` "ոնց որ գաղտնի գործակալներ լինենք": Բայց իրականում հանցագործի տեղ էինք: Համենայն դեպս ինձ էդպես թվաց: Ու հիշեց մեր Կարենի խոսքերը, որ վերջերս նյութիս մեջ գրել էի.
"...չէ որ հենց "բաց սահմանների" ջատագով ԱՄՆ-ի եւ Եվրոպայի սահմանները փակ են իրականում. մինչեւ երկարատեւ ու հոգնատանջ անող փորձությունը չհաղթահարես, երբեք էլ չես կարող հայտնվել այդ երկրներում. հազար տիպի փաստաթուղթ ես լրացնում, որպես հանցագործության կասկածյալ հարցաքննվում ու դեռ վերջում էլ անհայտ է` վիզա կստանաս, թե ոչ": http://yerkir.am/newspaper/index.php?sec
որի կարիքը զգում էի ու չէի զգացել նույնիսկ ամենաթունդ սիրահարված ժամանակ:
Ցնդելու բան էր: Ավագ ընկերս մի երկու օր առաջ նվիրեց "Muse" խմբի "Absolution Tour" 2004 թվի համերգի դիսկը:
Այ դա է համերգը: Թե չէ մնացածը հեչ: Ես դեռ կյանքում էդքան լավ համերգ չէի տեսել, առավել եւս` ներկա չեմ եղել: Ամբողջ գիշեր համերգով եմ տարված եղել, նախ երկու անգամ նայեցի, հետո արդեն երրորդ անգամի ժամանակ քնել էի, բայց երազներումս էի հետները:
Հա, ասեմ, որ մարդիկ ալտերնատիվ ռոք են նվագում/երգում: Վոկալիստին /Մեթյու Բելամի/ շաաաատ սիրեցի: Բացի էն, որ լավ է երգում, լավ էլ նվագում էր ստեղնաշարայինի վրա: Լորդից հետո դեռ ոչ մեկ էդքան դուրս չէր եկել:
Մի քանի բանի վրա ուշադրություն դարձրեցի.
1. Ինձ թվում էր արդեն վաղուց ջնջվել են էն կարծրատիպերը, թե ռոքերները /սրա տակ հասկացվում է ռոք լսող, ռոք սիրող, ռոք երաժիշտ/ փնթի, ճղճղված ջորերով, անլվա մազերով ու քանի կիլո երկաթ վրաներն են ման գալիս:
Բայց երեկ կիսածանոթ մի աղջիկ ասաց. "Դե ես սիրում եմ ***խմբին, որովհետեւ մենակ իրանք են գլուխները լվանում": Աբսուրդ բան է: Էսօր լափթոփս վերցրել եմ հետս, որ տանեմ ու էս համերգից ցույց տամ որոշ կադրեր, ապացուցեմ, որ ճիշտ չի:
Շատ էլ մաքուր, նորաոճ ու ստեղծված կարծրատիպերից դուրս հանգված տղաներ են: Բայց իհարկե օրինակը մենակ նրանք չեն: Ուղղակի թարմ են ուղեղիս մեջ:
2.Երեք մատենրով "պոզերի" կոմբինացիայի մասին: Բոլոր ռոք համերգներին անհնար է չտեսնել մի խումբ ջահելների, որ ձեռքերները օդում թափ են տալիս` մատները պոզեր սարքած:
Էդ համերգի ժամանակ հազվադեպ էին աչքովս նման ձեռքեր ընկնում: Ջահելությունը լաաավ էլ վայելում էր երաժշտությունը:
Հա, էսքան բան:
Իսկ Մեթին ախր շատ սիրեցի:
- Music:Muse "Hysteria"
Երեւի մի քանի տասնյակ անհայտ ու քիչ թե շատ հայտնի հասարակական կազմակերպություններ առավոտից երեկո խոսում են գենդերային հավասարությունից:
Գենդեր, հա գենդեր, կնոջ իրավունքներ, հավասարություն…
Ես հասկանում եմ` շատ պոպուլյար ու մի քիչ էլ գայթակղիչ թեմա է:
Ինձ շատ հետաքրքրում է, թե ով ինչպես է ընկալում «գենդերային հավասարություն» կոչվածը:
Օրինակ կին-ամուսին հարաբերություններում «գենդերային հավասարությունը» ինչպես կարող է արտահայտվել:
Էս դեպքում ինչ հավասարության մասին կարող է խոսք լինել????
Ասեմ, որ ուսանողական ամբողջ կյանքս վատնել եմ գենդեր ուսումնասիրելով, վերջում էլ դիպլոմային աշխատանքս էդ թեմայով եմ պաշտպանել: Բայց դրանից մի քանի ամիս հետո հասկացա, որ ոչ մի հավասարություն գոյություն ունենալ չի կարող ու չպիտի ունենա:
Արդեն երկու շաբաթ էլ չկա, ինչ դասերը սկսվել են, ու արդեն լիքը բողոքներ եմ լսում` դրամահավաքության հետ կապված:
Մի շրջան կար, որ Նախարարության խիստ հրամանները տեղ էին հասնում, փող չէի հավաքում:
Դե դա, իհարկե, Սպարտակ Սեյրանյանի շնորհիվ էր: Մարդը հասավ արդյունքի, բայց հիմա նորից բարձիթողի վիճակ է:
Գրում եմ պատմությանս երկրորդ մասը:
Ես էդպես մտածմունքների մեջ էի` արթնացնեմ էս մարդուն, թե չէ, ու մեկ էլ հանկարծ մեքենան փչանում է: Ով կյանքում գոնե մի անգամ «111» համարի երթուղայինը նստել է, կիմանա, որ էդ մեքենաները կարող են փչանալ ամեն փոսի մեջ ընկնելու դեպքում:
Վարորդը իջավ, մեքենայի առաջին մասը բացեց, նայեց, հետ եկավ, թե ժողովուրդ «մատոռը խփեց, իջեք, մի հինգ րոպեից մյուսը կգա»:
Մարդիկ բոլորը սկսեցին իջնել: Ես էլ ուզած-չուզած սկսեցի արթնացնել ուսիս հենված քնածին: Էդ տղան աչքերը բացեց, նայեց ինձ, հետո կողքերը` դատարկ մեքենա, անծանոթ աղջիկ: Մի վայրկյան զարմացած, չհասկացող հայացքով նայեց ինձ, հետո արագ հարցրեց.
-Էս «111՞»-ն է:
-Հա, ուղղակի մեքենան փչացել է, պիտի իջնենք: Թողեք անցնեմ:
Ոտքերը մի կողմ քաշեց, անցա ու իջա մեքենայից: Քիչ հեռու կանգնած սպասում էի հաջորդ երթուղայինին, տեսա, որ դեպի ինձ էր գալիս: Մոտեցավ, սկսեց հազար անգամ ներողություն խնդրելը: Քունը գլխից անցել էր արդեն, ամեն ինչ հիշել-հասկացել էր ու մի քիչ շփոթված էր:
Որպես «վնասի» փոխհատուցում որոշեց ինձ տուն ճանապարհել: Ասացի, որ դրա կարիքը բոլորվին չկա: Բայց չէ, պինդ կանգնել էր կողքիս ու չէր շարժվում: Մի քիչ հետո ասաց.
-Ծանոթանանք, իմ անունը Սուրեն է:
-Շատ ուրախ եմ,- կարճ կապեցի ես: Հաստատ էնպիսի տոնով ասացի, որ չէր համարձակվի անունս հարցնել:
Մի յոթ-ութ րոպե հետո հաջորդ 111-ը եկավ, երկուսով նստեցինք: Ինձ մի տղա տեղ զիջեց, ես նստեցի մեքենայի վերջում, նա կանգնած մնաց. ամբողջ ժամանակ աչքը չէր կտրում ինձնից: Մի քիչ հետո տեղ ազատվեց, կարողացավ հետ գալ, ինձ ավելի մոտ կանգնել: Անընդհատ ուզում էր ինչ-որ բան ասել, բայց չէր ստացվում: Զգացի, որ չէ, պրծում չկա էդ մարդուց, հանեցի հեռախոսս, զանգեցի քուրիկիս ու շատ դեմոնստրատիվ կերպով խնդրեցի. «Պապային ասա, թող 5 րոպեից դուրս գա` ինձ դիմավորելու»:
Էսքան բան: Մնացածն արդեն պարզ է, երեւի:
Արդեն սկսել եմ նորից ուշ տուն գնալ: Երեկ երթուղայինի մեջ մի տղա նստեց կողքիս: Ես, սովորականի պես, հոգնած ու մի քիչ էլ անջատված պատուհանից դուրս էի նայում: Զգացի, որ կողինս ավելի հաճախակի է կպչում ինձ: Նայեցի վրան. ննջում էր, ու մեքենայի ամեն շարժումից մի լավ օրօրվում: Մի քիչ հետո կամաց-կամաց սահեց, թիկունքով հենվեց թեւիս, գլուխը հետ գցեց, դրեց ուսիս:
Ես, մեղմ ասած, անհարմար իրավիճակում էի հայտնվել: Չգիտեի` արթնացնեի, թե չէ: Մտածում էի` դե վերջիվերջո մարդ է, անուշ քնած է, միգուցե շատ հոգնած է: Ախր, մյուս կողմից էլ անծանոթ տղա, ինձ հենված քնած, աջուձախ լիքը մարդ:
Սպասում էի, որ մեքենան մի փոսի մեջ կընկնի ու շատ ուժեղ թափ կտա, կամ նրա հեռախոսը կզանգի, կամ էլ, չգիտեմ ինչ, բայց մի բան կլինի, ու կարթնանա:
Հետաքրքիր է, թե դուք ինչ կանեիք, եթե նույն իրավիճակում հայտնվեիք: Ու ձեր կարծիքով ես ինչ արեցի?
Վերջին շրջանում գործի բերումով երեկոյան 9-ից շուտ տուն գնալ չէի կարողանում: Ու մի օր լավ անձրեւի տակ մնացի, մրսեցի:
Դե ասում են, չէ, աչքը տեսածից է վախենում: Հաջորդ օրը տաք հագնվեցի` երկարաթեւ բլուզ` հաստ օձիքով:
Երեկոյան ժամը 5-ի կողմերը դուրս եկա: Օրվա ամենատաք պահն էր: Ի զարմանս ինձ, շատերի ուշադրության կենտրոնում էի հայտնվում. մտածում էին կամ գիժ եմ, կամ էլ Սիբիրից եմ եկել:
Բայց էդքանը հեչ: Կոնսերվատորիայի դիմացի այգում նստած մարդ էի սպասում: Կողքի նստարանին երկու տղամարդ էին նստած: Կասկածամիտ հայացքով վրաս էին նայում: Երբ վեր կացա տեղիցս ու իրենց կողքով էի անցնում, ականջիս հասավ հետեւյալ արտահայտությունը. "Հիմիկվա ջահելության մեջ էնքան շատ են նարկոմանները":
Համարյա համոզված եմ, որ խոսքն իմ մասին էր: Մի քանի տարի առաջ մեր ծանոթներից մեկի ենթադրությունն էլ էի լսել դրա մասին. եթե մեկի թեւերը փակ են ամռան թեժ շոգին, ուրեմն թմրամոլ է:
Արմենը իր ամբողջ կյանքում սիրահարվում էր թմբլիկ աղջիկների: Մեկի հետ նույնիսկ քիչ էր մնում, որ ամուսնանար, բայց չստացվեց: Գնաց Փարիզ ու չանցավ մի քանի ամիս ուղարկեց նոր ընկերուհու նկարը: Ցնդելու աստիճան սիրուն աղջիկ` բարձրահասակ, երկար ոտքերով, նիհար, ու շատ աստղով:
Ժանեթը մոդել էր: Ամուսնանալուց անմիջապես հետո խեղճ աղջիկը ուզած-չուզած թողեց կարիերան: Արդեն, 5-6 տարի է, ինչ ամուսնացած են:
Ամռան ընթացքում իրենք գնում են Հանքավան հանգստանալու` "հոգեւոր ճամբար": Դրա մասին վաղուց գիտեի, բայց մի բան ասաց, որը չգիտեի ու լսելուց հետո զարմանքից աչքերս կլորացել էին:
Ասում էր, ամեն հերթին /տեւողությունը 10-15 օր/ մոտ 800000 մարդ է լինում: Հինգ անգամ հարցրեցի 8, թե 800 հազար մարդ: Ու ինքն էլ հաստատեց, որ 800 հազար:
Մի քանի տարի առաջ, երբ ավելի մոտիկ 50-ական ընկերներ ունեի, գիտեի, որ այդ աղանդը այդքան հզոր ու հարուստ չէր: Իսկ հիմա...
Համ էլ ասաց, որ իրենց համար առանձին տաճար-հավաքատեղի են կառուցել: Մի խոսքով միտք ունեմ գնալու, աչքովս տեսնելու:
Ուրբաթ օրը գնացել էի «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի բանավոր քննությունը լուսաբանելու:
Ընդհանուր առմամաբ մառազմատիկ բաները գրեցի նյութիս մեջ, բայց մի բան չէի գրել ու չգիտեմ էլ` ինչի:
Հանձնաժողովի նախագահը պատմեց, որ դիմորդներից մեկի հարցը եղել է Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը», ու էդ երեխան «բացահայտումներ» է արել. Խորենացին նախ 8-րդ դարի պատմիչ է ու գրել է Ստալինյան բռնությունների մասին:
«Մադրիդյան սկզբունքները» ալեկոծեցին նաեւ բլոգոսֆերան: Վերջին օրերին հայկական ինտերնետային օրագրերի հայ հեղինակների մեծամասնությունն անդրադարձավ Արցախյան խնդրի կարգավորման մադրիդյան տարբերակին: Իսկ այնուհետեւ մի խումբ բլոգերների նախաձեռնությամբ հրապարակվեց հայտարարություն, որը նույնպես զգուշացնում էր այդ սկզբունքների` մեզ համար կործանարար լինելու մասին:
«Վերջապես, մոտ կես տարի ուշացումով, մեզ հայտնի դարձրին «Մադրիդյան սկզբունքները»: Մենք հավատացած ենք, որ դրանք տանում են նոր պատերազմի»,- ասաց քաղաքագետ Արթուր Ավթանդիլյանը (www.ditaket.livejournal.com):
Նախ, այդ սկզբունքները կիրառելու դեպքում Ադրբեջանին են հանձնվում ազատագրված տարածքները, որի արդյունքում մեր ռազմաճակատը, այսինքն` սահմանը Ադրբեջանի հետ, երկարում է երեք անգամ: Այս դեպքում անհրաժեշտություն է դառնում նաեւ երեք անգամ մեծացնելու մեր ռազմական ծախսերը` առավել մարտունակ բանակ ունենալու համար:
Սկսվում է ադրբեջանցի «փախստականների» վերադարձն Արցախ ու, ինչպես փորձն է ցույց տալիս, անվտանգության մասին բոլոր խոստումները հօդս են ցնդում. «Մենք դա մի անգամ տեսել ենք` անասնագողություն, ուղղակի գողություն, սպանություններ, բռնաբարություններ� Իսկ միջազգային հանրությունը անկողմնակալ դատավոր չէ, այլ խաղի մասնակից, որը հետապնդում է իր շահերը»,- ասաց տնտեսագետ Հայկ Բալանյանը (www.infernoarm.livejournal.com):
Թե՛ Արցախի եւ ՀՀ-ի, թե՛ հայ ժողովրդի անվտանգության երաշխիքները միայն թղթի վրա են: Արդյո՞ք ցանկանում են նրանք մեզ հետ խաղաղ ապրել, եթե մինչեւ ուղնուծուծը ներծծված են նացիզմով, հայատյացությամբ, եթե անընդհատ մեծացնում են իրենց ռազմական ծախսերը, գնում մարտական ինքնաթռներ:
Ըստ բլոգերների` մինչ բանակցությունների սեղանի մոտ նստելը, մենք պետք է երեք պայման դնենք. Ադրբեջանի դենացիֆիկացիա, ռազմական ծախսերի սահմանափակում եւ փոխզիջումների հստակեցում. «Պետք է ուշադրություն դարձնել այն բանին, որ հայերը մեծ հարստություն են թողել Ադրբեջանում: Մի բան է, որ երկու հարյուր հազար հայ ապրում էր Բաքվի կենտրոնում, այլ բան են գոմանման տները Քարվաճառի շրջանում: Ադրբեջանը պետք է փոխհատուցի Հայաստանին: Եթե ինչ-որ բան զիջում են, պետք է ստանան համարժեքը»:
Ըստ Հ. Բալանյանի` պատերազմ կսկսվի հենց այն պահին, երբ ազատագրված շրջաններից դուրս բերվեն հայկական զորքերը, քանի որ Ադրբեջանը կխախտի բոլոր պայմանները: «Եթե հիմա Ադրբեջանը չի համաձայնում ընդունել Ղարաբաղի անկախությունը, ապա ինչո՞ւ պիտի համաձայնի այն դեպքում, երբ իր ռազմավարական դիրքով եռակի ուժեղ կլինի»:
«Մադրիդյան սկզբունքներով» շարժվելու արդյունքում ԼՂՀ տարածքում տեղակայվում են ռազմական այլ ուժեր` խաղաղապահի կարգավիճակով: Ըստ Հ. Բալանյանի` ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտությունը վերահսկողության տակ պահելու մեխանիզմ է, որի միջոցով գերտերությունները կարողանում էին կարգավորել իրենց ազդեցության լծակները Կովկասում:
Եթե 15 տարի շարունակ «ստատուս քվոն» ձեռնտու էր ԱՄՆ-ին, Ռուսաստանին եւ Եվրամիությանը` ի դեմս Ֆրանսիայի, այժմ այլեւս չի բավարարում. ԱՄՆ-ը եւ Եվրոպան ձգտում են Հայաստան-Ադրբեջան կապի միջոցով հասնել Միջին Ասիայի ռեսուրսներին` նավթ, գազ, ուրան: Իսկ Ռուսաստանն էլ, որ, օրինակ, Թուրքմենստանից կես գնով գազ է առնում եւ ավելի թանկ վերավաճառում է Եվրոպային, չի ուզում այս լծակները թողնել:
Այժմ Ռուսաստանը պետք է փորձի ցմահ փակել ԱՄՆ-ի ճանապարհը դեպի Միջին Ասիա, իսկ ԱՄՆ-ը` իրենց ռազմական ներկայությունն ապահովել այնտեղ, հակառակ դեպքում` միջինասիական երկրները չեն կարող ԱՄՆ-ին վաճառել իրենց էներգակիրները: «Ստատուս քվոն» այլեւս ձեռնտու չէ, եւ դրա փոփոխման միակ միջոցը պատերազմն է: ...Մեր պարագայում ներկայիս ռազմաքաղաքական պայմաններում Ադրբեջանը չի կարող հաղթել Հայաստանին: Պետք է այդ վիճակը քանդվի, որպեսզի նորից պատերազմ սկսվի. Մինսկի խմբի առաջարկը սա է: ...Պարզ ասած, ե՛ւ ԱՄՆ-ը, ե՛ւ Ռուսաստանը փորձում են այս հանգույցը քանդել, որպեսզի, ըստ իրենց ուժերի հարաբերակցության, նորը ստեղծեն: Եվ այդ դեպքում թե՛ մենք, թե՛ ադրբեջանցիները հանդես ենք գալու որպես թնդանոթի միս»:
Իսկ Հայաստանի օգուտը ո՞րն է այս խաղից, որ մեր իշխանությունները շարունակաբար մասնակցում են այս սկզբունքների շուրջ բանակցություններին, արտգործնախարարն էլ ողջունում է Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների` հուլիսի 10-ին արված հայտարարությունը. «Շատ վաղուց կասկածներ ունենք մեր իշխանությունների պրոֆեսիոնալիզմի վերաբերյալ, կասկածները շատ խորն են: Եվ երկրորդ` քանի որ լեգիտիմության խնդիր ունեն, այլընտրանք չունեն»,- նշեց Հ. Բալանյանը:
Դատապարտելով իշխանությունների` «Մադրիդյան սկզբունքների» վերաբերյալ արտաքին քաղաքականությունը, հայ բլոգերները ՀՀ նախագահից պահանջում են «անհապաղ պաշտոնանկ անել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին, դադարեցնել մասնակցությունը ՀՀ եւ Արցախի համար կործանարար հետեւանքներով հղի բանակցություններին, զերծ մնալ ակնհայտորեն հակահայկական փաստաթղթերը ստորագրելուց, այսուհետ գործել միմիայն հանուն Հայոց պետականության շահերի եւ հայ ժողովրդին բնորոշ արիությամբ»:
Հարցին, թե ի՞նչ կտա արտգործնախարարին պաշտոնանկ անելը, Հայկ Բալանյանը պատասխանեց` օրինակ բերելով Թուրքիան, որը երկու ամիս առաջ փոխեց իր արտգործնախարարին, երբ տեսավ, որ «հայ-թուրքական հաշտեցման» դեպքում իր ուզածով չէ գործն առաջ գնում. «Դա դիավանգիտական հնարք է, որով կարողանում ես սրբագրել նախկին պայմանավորվածությունները: Իհարկե, դա պրիմիտիվ բան է, բայց, տեսեք, Թուրքիան կիրառեց: Բաբաջանին հեռացրին պաշտոնից, որից հետո Թուրքիան կոշտացրեց իր դիրքորոշումը Հայաստանի հանդեպ»:
1.Տանուտերյան Սկյուռիկ
2.Թխկլչյան Ծծաշատ
3.Նեմեցով Շիլլեր
4.Կլորյան Շնորհիկ
5.Պտուկյանց Նաստել
6.Սուջյան Ցելեստինա
7.Շլորյան Գրաֆինգյուլ
8.Գրիգորյան Յուղաբեր Վարդոյի
9.Մստոյան Գեղեցիկ Բուլվերսիկի
10.Ղասաբյան Պտղունցիկ
11.Դնգզյան Մումինատ
12.Չոլոյան Տիտալ
13.Մսղեմցյանց Դերձուհի
14.Ծիվլիվյան Անախաս
15.Բոզոյան Պայքար
16.Պսպզյան Գելիմ
Բավականին վստահելի մարդուց լսել եմ, որ Deep Purple-ը սպետմբեր-հոկտեմբեր ամիսներին գալու է Հայաստան:
Փորձում ես խոսել ինքդ քեզ հետ, հասկանալ: Ու կարծես ստացվում է. ուրեմն պատճառ իսկապես կա: Վիճել պետք չէ. ամեն ինչ իր պատճառն ունի:
Չէ, բայց ամենատխուրն այն է, որ ջարդվում են համոզմունքներդ: Երբ վստահ ես, որ կա այդ մարդը, ով միայն հանգստություն, ուրախություն է բերում իր հետ, հանկարծ մի օր էլ ստացվում է հակառակը:
Հիշում ես, որ ընդամենը օրեր առաջ, նրա հեռախոսահամարը բջջայինիդ էկրանին տեսնելիս , ասել ես. "Կյանքը հեքիաթ է դառնում, երբ մի լավ բան է լինում":
Հիմա էլ կյանքը հեքիաթ է, բայց հոգիդ կարծես թանկ թավշի մեջ փաթաթած լինեն: Երջանիկ ես էլի, բայց ուրիշ երջանկություն ես ուզում:
Հ.Գ. Սիրած մարդու մասին չեմ գրել, այլ շատ հարազատ ընկերոջ:
Երեկ շատ ուշադիր զննեցի Սերժ Սարգսյանի դեմքը (բնականաբար, հեռուստատեսությամբ` լուրերի ժամանակ), ու եկա այն եզրահանգմանը, որ նրան պլաստիկ վիրահատելն ուղղակի անհրաժեշտությունն է:
Եթե ես պլաստիկ վիրաբույժ լինեի ինքս կառաջարկեի վիրահատել աչքերի տակ գոյացած պարկիկները: Վերջիվերջո, մեր երկրի նախագահն է ու աշխարհում ներկայացնում է մեզնից յուրաքանչյուրին` եթե ոչ բոլոր հայերին, ապա գոնե ՀՀ քաղաքացիներիս` հաստատ:
Էսօր Կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը ասուլիս տվեց: Մի քանի ամիս առաջ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենն էր:
Նախ սկսեց, թե միասնական քննությունների հիմնական փուլը լավ է անցել, իր խոսքով` տապալումներ չեն եղել: Հետո էլ անցավ արձանագրված դեպքերին:
Հիմնական փուլի ժամանակ կազմակերպիչների` քննություն հանձնողներին օգնելու դեպքեր են արձանագրվել, որոնք կոնֆլիկտների տեղիք են տվել: Նույնիսկ մարզերից մեկում վերջին 2-3 քննությունների դեպքում ԳԹԿ-ն հրաժարվել է տեղի կազմակերպիչների աշխատանքից եւ իր աշխատակիցներին է տեղափոխել այնտեղ: Հարցին, թե հետեւողական են լինելու կարգը խախտողների հանդեպ, ԿԳ փոխնախարարը պատասխանեց, որ երբ որեւէ կասկածելի դեպք է լինում որեւէ մեկի հետ կապված, նրան հանում են կազմակերպիչների ցուցակից:
Էսքանը խոստովանում են, իսկ ինչեր կան, որ չեն խոստովանում կամ էլ` իրենք էլ չգիտեն դրանց մասին: Դե ես էլ չգիտեմ ոչ մի բան. ուղղակի, ենթադրում եմ:
Հա, մյուս կարեւոր բան այն է, որ 4 հոգու, որոնց ձեռքին հուշաթերթիկ էին գտել ու հեռացրել քննասենյակից, թույլ են տվել վերահանձնել, այսինքն` մասնակցել միասնական քննությունների լրացուցիչ փուլին:
Անցյալ տարի եւս հուշաթերթիկից օգտվողներին ընդառաջել էին: Սակայն սա լինելու է վերջինը. պետք է խստորեն զգուշացնել, որ մյուս տարի արտագրելուց բռնվողները չեն պլստալու. “Վերջիվերջո, չպետք է երես տանք, թույլ տանք այդպիսի քայլերի դիմել,- ասաց Մանուկ Մկրտչյանը գալիք տարվա մասին, իսկ այս տարվա վերաբերյալ ասաց,- Դե գիտեք, երեխա է, սխալվել է. միանգամից ճակատագրի վրա քար գցենք? Այս հարցն էլ մյուս կողմից է ծագում”:
Պարզվում է` մենք էդքան էլ բյուրոկրատական երկրում չենք ապրում:
Ուզում եմ օգտվել Ավ. Իսահակյանի անվան գրադրանից: Քանի որ էլ ուսանող չեմ ու մայրաքաղաքի բնակիչ էլ չեմ, իրավունք էլ չունեմ օգտվելու էդ գրադրանից: Այսինքն` ունեմ միայն ընթերցասրահից օգտվելու իրավունք:
Բայց գիրք դուրս բերելու համար ինձնից ուզել էին աշխատանքային պայմանագրիս, անձնագրիս պատճեներն ու տեղեկանք աշխատավայրից:
Երեկ գնացի ու, պատկերացրեք, հաշված րոպեների ընթացքում գործը գլուխ բերեցին:
Իսկ իրավաբանն էլ, ով մակագրում էր փաստաթղթերս, բավականին բարեհամբույր էր: Զարմանալի բան է: Ախր, մի քի քանի տարի առաջ էդ գրադրան ոտք դնել չէր լինում: Սովետի թվից մնացած, կյանքից դժգոհ <մորքուրներ> էին նստած լինում, որ մարդ էին ման գալիս, մունաթ գալու համար:
Բավականին պրիմիտիվ էր: Դրա գոյության մասին լսել էի, բայց դե չէի կարդացել: Երեկ մետրոյի մոտ մի աղջիկ անցող-գնացողներին հին համարներն էր բաժանում: Վերցրի:
Վիոլետ Գրիգորյանի գռեհիկ ներկայությունը էդ թերթում հաստատ մի քանի տարվածի կգրավի:
Պատկերացնում եք: Ու անամոթությունը հերիքում է էնքան, որ դեռ ասում է. "Մարդու բան չասեք, էս լավ օրից չի...":
Բա, ժողովուրդ:
Էսքանից հետո ում ինչ ասես: Եթե ԿԳ նախարարն է փնթիություն անում, էն կրթությունից ու դաստիարակությունից հեռու մարդուց ինչ պահանջես???
Հետո էլ տեղի-անտեղի կասեն. "այ մարդ, էս մեր հայերը խոզ են, փնթի են..." ու, չգիտեմ, էլ ինչ են:
